Еркрамас

Среда, 28 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է

04.04.2018   
  
просмотры: 83877


Թուրք փորձառու լրագրող Սեդաթ Էրգինը գրել էր «Հուրիեթ» թերթում, որ «Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) մարդու իրավունքների խախտումների առաջամարտիկն է»: Եվրոպական դատարանը դատական գործերի վերաբերյալ որոշումներ է կայացնում այն ժամանակ, երբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրած պետությունները խախտում են նրա դրույթները:

Թեև Թուրքիան միացել է Եվրադատարանին վերջինիս հիմնադրումից 27 տարի անց՝ 1986 թվականին, սակայն այնտեղ ավելի շատ խախտումներ են եղել, քան մյուս բոլոր անդամ երկրներում 1959-2016 թթ. ընկած ժամանակահատվածում:

Եվրադատարանը Թուրքիայի վերաբերյալ ընդհանուր առմամբ կայացրել է 3270 դատավճիռ, որոնցից 2889-ում հայտնաբերվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ: Դատարանը հայտնաբերել է, որ Թուրքիան միայն 73 դեպքում որևէ խախտում չի կատարել: Մնացած դեպքերում հայցերը լուծվել են այլ կերպ: Քանի որ գործերի մեծ մասում գրանցվել է ավելի քան մեկ խախտում, ուստի Թուրքիայի խախտումների ընդհանուր թիվը կազմել է 4514:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016 թվականի տարեկան զեկույցում նշված է՝

- Առավել մեծ թվով թուրքական խախտումները (832) եղել են «արդար դատավարության իրավունքի» ոլորտում:

- Երկրորդ առավել մեծ թվաքանակ ունեցող տեսակը (707 խախտում) «ազատության և անվտանգության իրավունքն է»: Այս վերջին տեսակը նշանակում է, որ «Թուրքիայի քաղաքացիները հաճախ ձերբակալվում են ապօրինի մեթոդներով, և այդ ձերբակալությունները կարող են հեշտությամբ վերածվել դատավճիռների»՝ ըստ Էրգինի:

- Խախտումների 3-րդ առավել մեծ թվաքանակ ունեցող տեսակը (653) «սեփականության պահպանության իրավունքն» է, ինչը նշանակում է, որ շատ թուրք քաղաքացիներ զրկված են սեփականության իրավունքից:

- 4-րդ առավել մեծ թվաքանակ ունեցող տեսակը (586) «վարույթների տևողության» խախտումն է:

- «Արդյունավետ քննության բացակայությունը» 5-րդ տեղում է՝ 412 խախտմամբ:

- «Անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը» 6-րդ տեղում է`314 խախտմամբ:

- 7-րդ տեղում է «արդյունավետ պաշտպանության իրավունքը» (268 խախտում):

- «Արտահայտման ազատությունը» 8-րդ տեղում է (265 խախտում):

- 9-րդ տեղում «կյանքի իրավունքի՝ կյանքից զրկելու» 133 խախտումներն են:

- 10-րդ տեղում «անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի» խախտումներն են (100 խախտում):

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ 2002-2016 թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում եղել է 122 դատական հայց, որոնցից 118-ում հայտնաբերվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ, որոնք շատ ավելի քիչ են, քան Թուրքիայինը, քանի որ Ադրբեջանը ՄԻԵԴ-ին միացել է ավելի ուշ՝ 2002 թվականին: Մնացած չորս դեպքերը լուծվել են այլ կերպ: Քանի որ որոշ դեպքերում եղել են մեկից ավելի խախտումներ, ապա Ադրբեջանն ունեցել է ընդամենը 224 խախտում:

- Առավել մեծ թվով խախտումները (44) եղել են «արդար դատավարության իրավունքի» ոլորտում:

- Երկրորդ առավել մեծ թվով խախտումը (34)՝ «ազատության և անվտանգության իրավունքի»:

- 3-րդ առավել մեծ թվով խախտումը (30)՝ «սեփականության պահպանության»:

- 4-րդ առավել մեծ թվով խախտումը (21)՝ «ազատ ընտրությունների իրավունքի»:

- «Արդյունավետ քննության բացակայությունը» 5-րդ առավել մեծ թվով խախտումն էր (17):

Մյուս կողմից, Հայաստանը, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային միացել է Ադրբեջանի հետ միաժամանակ (2002 թ.), ավելի քիչ խախտումներ է ունեցել: 2002-ից մինչև 2016 թվականը ՄԻԵԴ-ի կողմից ընդդեմ Հայաստանի եղել է 75 դատավճիռ, որոնցից 68-ում եղել են խախտումներ: Մնացած 7 դեպքերը լուծվել են այլ կերպ: Քանի որ որոշ դեպքերում եղել են մեկից ավելի խախտումներ, Հայաստանը ունեցել է ընդամենը 119 խախտում:

- Առավել մեծ թվով խախտումները (32) եղել են «արդար դատաքննության իրավունքի» ոլորտում:

- Երկրորդ առավել մեծ թվով խախտումները (27)՝ «ազատության եւ անվտանգության իրավունքի»:

- 3-րդ առավելագույն խախտումները (16)՝ «սեփականության պահպանման»:

Հարևան Վրաստանը մի փոքր ավելի քիչ խախտումներ է ունեցել, քան Հայաստանը: Այն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային միացել է 1999-ին: ՄԻԵԴ-ը 1999-2016 թթ. 68 դատական հայց է ներկայացրել Վրաստանի դեմ, որոնցից 52-ում խախտումներ են եղել: Մնացած 16 դեպքերը կարգավորվել են այլ կերպ: Քանի որ դեպքերից մի քանիսում եղել են մեկից ավելի խախտումներ, ապա Վրաստանն ունեցել է ընդամենը 99 խախտում:

- Առավել մեծ թվով խախտումները (20) եղել են «ազատության և անվտանգության իրավունքի» համար:

- 2-րդ առավել մեծ թվով խախտումները (17)՝ «անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի» համար:

- 3-րդ առավել մեծ թվով խախտումը (յուրաքանչյուրը 12 հատ) կապված է «արդյունավետ քննության բացակայություն» և «արդար դատաքննության իրավունքի» հետ:

Բացի վերոնշյալ խախտումներից, Թուրքիան և Ադրբեջանը ՄԻԵԴ-ի հետ շատ ավելի լուրջ խնդիրներ ունեն: 2016 թ. հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիան որոշել է կասեցնել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Սակայն Կոնվենցիայի որոշ հատվածներ չեն կարող կասեցվել, ինչպիսիք են կյանքի իրավունքը և խոշտանգումների ու անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը:

Ադրբեջանը ևս մեկ լուրջ խնդիր ունի ՄԻԵԴ-ի հետ, որը վճռել է, որ հայտնի ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովը պետք է ազատ արձակվի բանտից: 2014 թվականից Ադրբեջանը հրաժարվում է կատարել ՄԻԵԴ-ի որոշումը: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն և Խորհրդարանական վեհաժողովը մի շարք որոշումներ են կայացրել՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել Մամեդովին: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նախաձեռնել է դատական գործի աննախադեպ վերանայում՝ ՄԻԵԴ-ի որոշմանը Ադրբեջանի անհամաձայնության պատճառով: Ադրբեջանի կողմից որոշման հետագա չկատարումը կարող է հանգեցնել նրա վտարմանը Եվրոպայի Խորհրդից...

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Теги: Հարութ Սասունյան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), նորություններ/news, քաղաքականություն/politics, Թուրքիա/Turkey, Ադրբեջան/Azerbaijan, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

12:34 День памяти в Армении: от официальных церемоний до страхов премьера
11:03 Илон Маск и "Черный принц"
10:51 Люди бывают "демократами", когда не находятся у власти
10:16 О Пашиняне, турецкой пропаганде, Армянском Вопросе и КГБ
02:29 Выбор цемента М400 или М500 для фундамента частного дома
01:58 Секретный документ 1920 года раскрывает планы Турции по ликвидации Армении. Прошло более 100 лет, а планы остаются прежними
01:52 Рейтинги букмекеров: как не потеряться в мире ставок
23:57 Пашинян сохранит напряженность в вопросе Армянской Церкви до выборов
23:46 Выбор, которого никто не должен избежать
21:58 В чём феномен успеха KIA в России?
21:14 Реальный ресурс картриджа 85A: сколько страниц на практике
19:54 Самвел Карапетян: Вместе мы выйдем из этого режима унижения и достигнем процветания
19:42 "Союз Арцах" сформировал электронную базу предпринимателей-арцахцев
19:27 Иммуногистохимический анализ в патоморфологии: от диагностики к лечению
17:59 День памяти и преклонения погибшим воинам. Но почему 27 января?
17:35 Активность избирателей в Армении может исключить воспроизводство власти
17:03 "Стальной мандат" Пашиняна
16:52 Шары для романтического сюрприза: как создать нужное впечатление
16:40 Спасибо, что живой?
11:52 Опубликован список крупнейших налогоплательщиков Армении
11:18 Из дела Аршака Србазана исчезло ключевое доказательство?
10:57 Футзальный триллер: Сборная Армении – в плей-офф Евро-2026